• Մեր մասին

    Արարատը հեռվում Սույն կայքում ներկայացվում են խոհագրություններ Մարդու, Ճանապարհի, Իմաստի, դժվարությունները հաղթահարելու, երջանկության, ուրախության և նման այլ թեմաների շուրջ:
  • Հետևեք մեզ

Նկատենք առանձնահատուկը առօրեականում

06/10/2025
Վաչագանի թոռնիկի նկարը 2
Ընթերցելու ժամանակը՝ 2 րոպե:

Եթե միայն մենք կարողանայինք սովորականին նայել ինչպես մի առանձնահատուկ բանի։

Մեր ճանաչողությանը խանգարում է հատկապես այն, որ մենք երևույթներին նայում ենք այնպես, ասես մենք դրանք վաղուց գիտենք։ Սակայն, եթե մի պահ կանգ առնենք, և առանց շտապելու նայենք, վստահ եմ, որ անգամ ամենասովորական թվացող երևույթում կարող ենք տեսնել կամ առնվազն նշմարել անսովորը, առանձնահատուկը։

Մենք ուղղակի մոռանում ենք, որ աշխարհն անդադար փոխվում է, որ ոչ մի բան նունը չի մնում։ Փոխվում են մարդիկ, կենդանիները, երկինքը, երկիրը։ Փոխվում են անգամ անշունչ, առաջին հայացքից անփոփոխ թվացող առարկաները։

Մենք ևս ամեն ակնթարթ փոխվում ենք անկախ այն բանից, գիտակցում ենք դա, թե ոչ։

Որքան էլ տարօրինակ թվա, ինչ-որ հարթությունում մենք փոխվում ենք՝ մնալով նույնը մեր խորքերի խորքում։

Ցավոք, չենք նկատում ո՛չ այդ անընդհատ փոփոխությունը, ո՛չ էլ այն, ինչ մնում է անփոփոխ։

Մեծերն ասում են՝ ցանկացած երևույթի գոյություն պայմանավորված է աստվածայինի ներկայությամբ։ Հնարավո՞ր է՝ ուշադիր նայելով երևույթին՝ տեսնենք թաքուն հրաշալին։

Աչք ունեցողները տեսնում են։ Իսկ մենք չենք տեսնում, որովհետև չենք էլ փորձում տեսնել։ Չենք էլ ենթադրում, որ չենք տեսնում։ Կարծում ենք, որ տեսնում ենք և մեր տեսածից այն կողմ չի կարող այլ բան լինել։

Իրական ճանաչողությունը սկսվում է այն պահին, երբ առօրեականում, սովորականում նշմարում ենք անսովորը, առանձնահատուկը։

Ավետարաններում Հիսուսը Երկնքի Արքայությունը, Հոգևոր Աշխարհները ներկայացնում է՝ համեմատելով ամենաառօրեական բաների՝ սերմնացանի, գինու, թթխմորի, վաճառականի հետ։

Ես հավատում եմ, որ եթե մենք ևս դադար տանք և առավել ուշադիր նայենք թվացյալ հայտնի երևույթներին, կտեսնեք ավելին, հաղորդ կդառնանք առաջին հայացքից անհասանելի թվացող ճշմարտությունների։

Նայենք աշխարհին մանուկների պես՝ զարմացած, հիացած, ցնցված և կնշմարենք  վերժամանակայինի ներկայությունը ժամանակավորում։

 Ինչու՞ չենք վարվում այդպես։ Պատճառները շատ են, բայց կարծում եմ՝ առաջինը վախն է՝ դեպի անհայտություն քայլ անելու վախը։ Եթե բաց թողնենք թեկուզ թերի մեր «իմացածը», վախենում ենք հայտնվել անորոշությունում։

 Մենք գերադասում ենք փորձած թանն անփորձ մածունից։ Հին գինին խմողները նոր գինին չեն հավանում։

Ճիշտ այս պատճառով էլ մենք շարունակում ենք հանդիպել նույն խնդիրներին։

Եթե միայն սովորենք տեսնել առանձնահատուկը առօրեականում ․․․ Ի՞նչ եք կարծում՝ ո՞նց հասնենք այդ ներքին վիճակին։ Ո՞նց սկսենք դիտել աշխարհը մանուկի աչքերով։

Լուսանկարը՝ Վաչագան Ա․ Սարգսյանի։

Author

  • Բենիամին Հովակիմյան
    Բենիամին Հովակիմյան

    View all posts
Post Views: 71
Share

Uncategorized

Բենիամին Հովակիմյան

  • Հետևեք մեզ Ֆեյսբուքում

    Facebook Pagelike Widget
  • Հետևեք մեզ Medium.com-ում

    Every Story Is Actually Two Stories

    ...

    What to Do When Facing Difficult Situations?

    ...

    Remember Yourself: The Lion and the Dog

    ...

  • Պիտակներ

    #Ինքնաճանաչում Theory U Անձնական Աճ Առակ Ատելության խաոսք Արժանապատվություն Գրել Դժվարություններ Երկխոսություն Էմպաթիա Ժամանակ Իմաստ Ինքնակառավարում Ինքնաճանաչում Լսել Կախվածություն Կյանքի_Ուղի ԿյանքիԴասեր Հավերժական Փնտրտուք Հիշիր ինք զինքդ Ճանապահ Ճշմարտության Ճանաչում Մեծ ԵՍ Յու տեսություն Ներքին Ազատություն Ուշադրություն Պատմություն Ստեղծարարություն Վախ Տեսնել Ապագան Փնտրել իմաստ Քայլել Օտտո Շարմեր երազանքներ ներքին_կանչ նորարարություն սկսելուՎախ փոփոխություններ
  • Բաժանորդագրություն



  • Բաժանորդագրություն


Copyright © 2025